ԱԱնժելիկա Ժամհարյան

Սահմանվել է ֆոնդային բորսաների ցանկը

Սահմանվել է ֆոնդային բորսաների ցանկը

Գործադիրը սահմանել է ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։ Ըստ հիմնավորման՝ ներկայում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և վերանայվում են բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկով, շահութահարկով հարկման և պետական տուրքի հաշվարկման մոտեցումները։

Մասնավորապես, սահմանվում է, որ բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար եկամտային հարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափը 15 տոկոս է, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված և ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից։ Սահմանվում է նաև, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները ենթակա են հարկման 15 տոկոս դրույքաչափով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում