ՄՄարիամ Մխիթարյան

Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է. Ռուբիո

Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է. Ռուբիո

Իրանի պահանջները՝ վերահսկել Հորմուզի նեղուցով անցումը և դրա համար վճարներ գանձելը, սպառնում են համաշխարհային տնտեսությանը և նավարկության ազատության սկզբունքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և զգուշացրել դրա վտանգների մասին։

«Եթե մենք նախադեպ ստեղծենք Մերձավոր Արևելքում, երբ ազգային պետությունը կարող է որոշել, որ ինքը պետք է վերահսկի միջազգային ջրային ուղին, գանձի անցման վճարը, իսկ չվճարելու դեպքում պայթեցնի ձեր նավերը, ապա մենք կստեղծենք շատ վտանգավոր նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի մյուս մասերում, այդ թվում՝ նաև այս տարածաշրջանում»,- Ռուբիոյի խոսքը մեջբերում է Al Jazeera-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կապեր է պահպանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ՝ կապված Կարմիր ծովում ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ  Մանդեբի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիների հարձակվելու սպառնալիքների հետո:

«Այս խնդրի կենտրոնում Իրանն է։ Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է»,- ասել է Ռուբիոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում