Բացահայտվել են Կապանի հատուկ դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989-ից մինչև 2016 թ., չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ 2005-2016 թթ. եղբոր որդուն, իսկ 2005-2017 թթ.՝ քրոջ աղջկան հաստատությունում ձևակերպել է որպես սոցիալական մանկավարժ։ Նրանք չեն ունեցել համապատասխան կրթություն և չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի քրոջ դուստրը 2007, 2010, 2012, 2014 և 2015 թթ. տարբեր ամիսների գտնվել է արտերկրում, սակայն կրթահամալիրի հաշվապահությանն է տրամադրվել նրա աշխատանքի հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, ինչի հիման վրա նրա աշխատավարձը դուրս է գրվել։

Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում