Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային, վնասվել է 11 բնակելի կառույց, զոհվել է 2 մարդ, ևս 10-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ անցած գիշեր ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 8 հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ իմիտացիոն դրոններ։ Ուկրաինական կողմի տվյալով՝ հաջողվել է խոցել 5 հրթիռ և 115 դրոն։

Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հուլիսի 17-ի գիշերը ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Թիրախում են հայտնվել Սումիի, Զապորոժիեի, Խարկովի և Չեռնիգովի մարզերը, հայտնի է զոհերի և վիրավորների մասին:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 243 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Թիրախում են եղել Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը և այլ տարածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում