ՄՄարիամ Մխիթարյան

Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը

Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը

Հուլիսի 14-ին Ուկրաինայի Օդեսայի ափերի մոտ թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման:

«Նավում եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Ըստ առկա տեղեկությունների, բացառությամբ նավի հրամանատարի, որը նույնպես Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամները ափ են իջեցվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Նշվում է, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նավի նավապետին գտնելու ուղղությամբ: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապ է պահպանում համապատասխան կառույցների հետ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում