Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի (HLPF) 2026 թվականի աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը նախագահել է մաքուր էներգիայի, կայուն համայնքների և Փոքր կղզի զարգացող պետությունների (SIDS) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև մի շարք Կամավոր ազգային զեկույցների (VNR) ներկայացումները։

Դեսպան Հովհաննիսյանը նաև որպես բանախոս մասնակցել է «Միջին եկամուտ ունեցող երկրների համար ԿԶՆ-ների իրագործման արագացում» թեմայով քննարկմանը, որտեղ ընդգծել է, որ երկրի կողմից առաջնորդվող զարգացումն ու ազգային առաջնահերթությունների հիման վրա ձևավորված քաղաքականությունները պետք է լինեն միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսվող ապագա Ռազմավարական գործողությունների ծրագրի հիմքում։

«Լեռնային տարածաշրջանների համար գործողությունների արագացում․ 2023–2027 թվականների Գործողությունների հնգամյակի իրականացում» խորագրով HLPF-ի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում նա կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխկապակցվածության ամրապնդումը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) առաջիկա նախագահող երկիր, նպաստելու գլոբալ լեռնային օրակարգի առաջմղմանը՝ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական գործողությունների և հողերի կայուն կառավարման ոլորտներում գործնական ու ինտեգրված մոտեցումների միջոցով։

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ շաբաթ նախարարական հատվածի շրջանակներում, որը կհամախմբի բարձրաստիճան պետական ներկայացուցիչների՝ քննարկելու 2030 թվականի օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման առաջընթացը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում