ՆՆարե Ոսկանյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգավորող դաշտ կձևավորի արհեստական բանականության էթիկայի վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգավորող դաշտ կձևավորի արհեստական բանականության էթիկայի վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և մարդկային գիտությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որի համաձայն՝ կազմակերպությունը կսկսի մշակել արհեստական ​​ինտելեկտի էթիկայի վերաբերյալ միջազգային կարգավորող փաստաթուղթ: Հետագա գործողությունների առաջարկությունը պաշտոնապես կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացիկ նստաշրջանի ավարտին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է եկող տարի ստեղծել ժամանակավոր փորձագիտական ​​խումբ` փաստաթղթի նախնական տեքստը պատրաստելու համար: Խորհրդակցությունները, որոնք կներկայացնեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, կկազմակերպվեն 2020-ի մարտից մինչև օգոստոս, այնուհետև կուղարկվեն անդամ պետություններին, որպեսզի նրանք կարողանան իրենց տեսակետները հայտնել: Կարգավորող փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար 2021 թ. կկազմակերպվեն միջկառավարական հանդիպումներ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է արհեստական ​​բանականության համար էթիկական սկզբունքներ մշակելու անհրաժեշտությունը մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման համաձայն և կարող է այլընտրանքային հեռանկար առաջարկել, թե ինչպես է ԱԲ-ն ազդում մարդկանց սոցիալական կյանքի վրա, և ինչպիսի երկարաժամկետ սոցիալական վերափոխումներ է բերելու այս տեխնոլոգիան: Կազմակերպությունը կշարունակի ուսումնասիրել մշակույթի, կրթության և գիտության փոխհարաբերությունները արհեստական ​​ինտելեկտի զարգացման ոլորտում՝ առաջնորդվելով համամարդկային արժեքներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում