Տասնյոթամյա Տեսան երազում է ապրել լիարժեք կյանքով: Ինչպես բոլոր դեռահասները, նա էլ երազանքներ ունի: Առանց ժամանակ կորցնելու կազմում է ապագայի պլանների ցուցակը. կորցնել կուսությունը, թմրանյութ փորձել, թռչել պարաշյուտով ու սիրահարվել:
Քայլ առ քայլ Տեսան իրագործում է բոլոր ցանկությունները, մինչև այն պահը, երբ խելակորույս սիրահարվում է Ադամին:
2012 թ., Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Օլ Փարքեր
Ժանր՝ դրամա, մելոդրամա
Դերերում՝ Դաքոտա Ֆանինգ, Ջերեմի Իրվին, Փեդի Քոնսիդայն
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22:20-ին










