ԱԱրամ Մարանդյան

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի միջև ընթացիկ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման նոր ուղղությունները՝ միտված շրջակա միջավայրի կառավարման համակարգի կատարելագործմանը, բնապահպանական իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող նախաձեռնություններին, որոնք ներառում են տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացման ծրագրեր, հանրային իրազեկվածության բարձրացման միջոցառումներ, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական գործընթացին և Օրհուսի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ կատարմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) գործընթացների թվայնացման ճանապարհային քարտեզի մշակումն էր։ Քննարկվել են ոլորտի թվային վերափոխման հիմնական ուղղությունները, գործընթացների արդյունավետության բարձրացման, թափանցիկության ապահովման, շահագրգիռ կողմերի մասնակցության ընդլայնման և ժամանակակից թվային լուծումների ներդրման հնարավորությունները։

Արա Մկրտչյանը կարևորել է միջազգային լավագույն փորձի կիրառումը՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտի շարունակական բարելավումը հնարավոր է միայն ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական զարգացման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության պայմաններում։

Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է

շարունակել համատեղ աշխատանքը՝ ապահովելով ոլորտի օրենսդրական և գործնական բարեփոխումների համահունչ իրականացումը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են դատավորների, պետական ծառայողների և ոլորտային մասնագետների համար առցանց ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման միջազգային փորձը։ Ընդգծվել է, որ կրթական ծրագրերի բովանդակությունը պետք է մշակվի հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրական առանձնահատկությունները, միջազգային պարտավորությունները և ոլորտի գործնական պահանջները։

Կողմերը քննարկել են նաև բնապահպանական իրավունքների պաշտպանության, արդարադատության մատչելիության, տեղեկատվության հասանելիության և որոշումների ընդունման գործընթացներում հանրային մասնակցության խթանման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը՝ կարևորելով Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների լիարժեք իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում