ԱԱրամ Մարանդյան

Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան

Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան

Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ ամբողջ երկրում չեղարկվում են շքերթներ, համերգներ և հրավառություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Վաշինգտոնում ժամանակավորապես փակվել էր Ազգային մոլում (National Mall) անցկացվող Great American State Fair տոնավաճառը, որը նախատեսված էր դառնալու երկրի 250-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկը։ Օդի ջերմաստիճանն այնտեղ հասել էր +38°C-ի։

Ավելի ուշ կազմակերպիչները չեղարկել են նաև ԱՄՆ մայրաքաղաքում ավանդաբար անցկացվող Անկախության օրվա շքերթը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ջերմային ինդեքսը (Heat Index), որը հաշվի է առնում օդի ջերմաստիճանի և խոնավության համակցված ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կարող է հասնել +46°C-ի՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ առողջության համար»,-հայտնել է Ազիզյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում