ԼԼիլիթ Դանիելյան

Մեկսենյականոց բնակարանի 579 բնակիչները

Մեկսենյականոց բնակարանի 579 բնակիչները

Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանում տղամարդը գնել է 1 մեկսենյականոց բնակարան, որտեղ ապօրինի հաշվառված էին մոտ 600 մարդ` ռուսներ և օտարերկրացիներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Այն փաստը, որ բնակարանում գրանցված են հարյուրավոր մարդիկ, գնորդը պարզել է տան նախկին սեփականատիրոջ` քաղաքացի Ասատուրյանի հետ գործարք կնքելուց հետո: Պարզվել է, որ 2018-ին ապօրինի գրանցումների համար Ասատուրյանին տուգանել էին 120 հազար ռուբլով:

Բնակարանի նոր սեփականատերը դիմել է դատարան: Զելենոգրադի շրջանային դատարանը բավարարել է հայցվորի դիմումը և գրանցված 579 անձանց վտարել բնակարանից: 

Հոկտեմբերին քննարկվում էր Ռուսաստանում գրանցումը  պարզեցնելու  հարցը: Մասնավորապես, թույլ տալ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք երկրի տարածքում բնակարան են գնել, հարազատներին կամ ուղղակի  հայրենակիցներին գրանցել իրենց բնակտարածքում: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Պետդումա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում