Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով

Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով

Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է վառելիք գնել այլ երկրներից, եթե կողմերը համաձայնության գան ընդունելի գների հարցում:

Թե որ երկրների հետ են բանակցություններ ընթանում՝ Պեսկովը չի հստակեցրել։

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է «Յոթի խմբի» և Եվրամիության կողմից սահմանված գներով ռուսական նավթ և նավթամթերք մատակարարելու արգելքը։ Փաստաթուղթն արգելում է ռուսական նավթի և նավթամթերքների մատակարարումն օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, պայմանով, որ այդ մատակարարումների պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է օգտագործել սահմանային գինը ամրագրելու մեխանիզմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում