Այվազովսկու կտավը՝ Christie’s աճուրդում

Այվազովսկու կտավը՝ Christie’s աճուրդում

Հայտնի  ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 491 հազար ֆունտով (635.000 դոլար): 1873-ին ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը վաճառվել է ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակում:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով:

Ռուսական արվեստի նմուշների վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 15,5 միլիոն դոլար: Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպիչներն էին Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում