ԱԱրամ Մարանդյան

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Վահագն Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին իրեն վստահելու և խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու համար, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի ժողովրդավարական ճանապարհով է Դոնթի բանաձևով իրենց հասանելիք պաշտոններում թեկնածուներ ընտրում:

«Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելուն, Ալեքսանյանը պատասխանեց․ «Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում։

Այնուամենայնիվ, մեր ներկայացված կին թեկնածուները՝ առնվազն երկուսն էլ, բավականին կայացած են և երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»։

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու էին ցանկանում դառնալ ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում