ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները

Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այն մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ RTVI-ի հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է. «Մենք հասել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերի լուծմանը»։

Ողբերգությունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Embraer 190-ը Բաքվից Գրոզնի էր ուղևորվում, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով ուղղությունը փոխել է դեպի Մախաչկալա։ Ավելի ուշ անձնակազմը որոշել է թռչել Ակտաու։ Այդտեղից մի քանի կիլոմետր հեռու տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 67 մարդուց 38-ը զոհվել են:

2026 թվականի ապրիլին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որով հաստատել էին խնդրի վերջնական կարգավորումը, ներառյալ՝ փոխհատուցումների վճարման հարցը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում