ՄՄարիամ Մխիթարյան

Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National

Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National

Լիբանանի և Իսրայելի իշխանությունները դեռևս համաձայնության չեն եկել այն մասին, թե Լիբանանի որ տարածքներից պետք է դուրս բերվեն իսրայելական զորքերը, հաղորդել է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ըստ լիբանանյան և իսրայելական անվտանգության աղբյուրների՝ Լիբանանը պնդում է, որ իսրայելական զորքերը դուրս բերվեն սահմանին մոտ գտնվող մի քանի տարածքից, մինչդեռ իսրայելացի զինվորականները ցանկանում են վերատեղակայվել ավելի հեռու՝ Լիտանի գետից հյուսիս գտնվող տարածքներում»,- հաղորդել է պարբերականը։

Այս անհամաձայնությունները շարունակվել են նախորդ օրը Վաշինգտոնում Լիբանան-Իսրայել բանակցությունների ժամանակ. քննարկումները տևել են ավելի քան 10 ժամ։ Խորհրդակցությունները պետք է ավարտվեին հինգշաբթի, բայց երկարաձգվել են մինչև ուրբաթ։

Միևնույն ժամանակ, շիա «Հըզբոլլահ» շարժումը Իրանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել  իր պահանջը՝ իսրայելցի զինվորները պետք է ամբողջովին դուրս բերվեն լիբանանյան սահմանային բնակավայրերից։ «Հըզբոլլահն» ընդգծել է, որ չի ընդունի իսրայելական զորքերի հեռացումը միայն սահմանից հեռու գտնվող տարածքներից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում