ԴԴիանա Գասպարյան

Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին

Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին

Հուլիսի 26-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված ««Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» վերնագրով հոդվածը ապատեղեկատվական և մոլորեցնող բնույթ է կրում։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 

«ՀՀ ներքին գործերի նախարարությունը Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական համակարգի ներդրման նպատակով 2025 թ. ապրիլի 25-ին պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր է կնքել «ՀայՓաս» փակ բաժնետիրական ընկերության հետ, որի հիմնադիրն է IN Smart Identity France SAS & A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։

 

Advent International ընկերությունը չի հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կոնսորցիումի անդամ։ Ինչն էլ նշանակում է, որ տվյալ ընկերությունը «ՀայՓաս» ՓԲԸ-ի հետ առնչություն չունի, հետևաբար նաև չի կարող որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում