ՏՏաթև Խաչատրյան

Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն։

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ համագործակցության մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Նրան մաղթում եմ շարունակական հաջողություններ նաև նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում