ՀՀայկ Նավասարդյան

Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը

Հունիսի 24-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումներին, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցությանը, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների և Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի հարցերի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում