ՄՄանե Գևորգյան

Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան

Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի բաշխման ցանցում ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին վթարային հոսանքազրկումների միջին տևողությունը կազմում է 57,7 րոպե/բաժանորդ, իսկ 2025 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 78,9 րոպե/բաժանորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Ըստ այդմ. ժամանակավոր կառավարման վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով։

 

Անխոս, դա ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցների համառ աշխատանքի, անխոնջ նվիրումի և բարձր հանձնառության արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին և, առաջին հերթին, էներգետիկ-տեխնիկական և ինժեներական ստորաբաժանումների մասնագետներին»,- գրել է նա:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում