ՌՌոզա Խաչատրյան

Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Դանիայում է

Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Դանիայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով Դանիայում է: Նա մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երկրորդ նստաշրջանին:

Հայաստանի նախարարը առաջարկներ է ներկայացրել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ինչպես նաև առանձին երկրներում գործող գրասենյակների կառուցվածքային փոփոխությունների, նոր մտածողության, թիմային աշխատանքի խթանման, տեխնիկական անձնակազմի ամբողջական ներուժի օգտագործման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։

Նշենք, որ Արսեն Թորոսյանը նաև ակտիվ մասնակցում է «Երկրները ուշադրության կենտրոնում» ենթակոմիտեի աշխատանքներին՝ հաշվի առնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գործունեությանը Հայաստանի՝ որպես անդամ երկրի ներգրավվածությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում