ԷԷլեն Պետրոսյան

ASOF-ում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման նոր ռազմավարությունը

ASOF-ում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է»  շարժման նոր ռազմավարությունը

Կենտրոնական վարչության ուսումնահետազոտական կենտրոնի շենքում, որը գտնվում է գիտության սրտում, արդեն երկրորդ օրն է՝ ընթանում է ASOF 2026 գիտնականների համաժողովը: Այս մասին հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Այստեղ է հայ գիտական և մշակութային ընկերակցությունը, որի անդամությունն ունեն շուրջ 400 փայլուն ուղեղներ՝ գիտնականներ, հետազոտողներ, ձեռնեցներ աշխարհի տարբեր անկյուններից, որոնց մեծ մասը հայ ազգի ներկայացուցիչներ են: Ես այս ընթացքում, մասնակցելով համաժողովին, շատ ուսանելի նյութեր լսեցի և բացի այդ՝ հնարավորությունն օգտագործեցի տարբեր մարդկանց հետ ծանոթանալու և նրանց ներկայացնելու «Կրթվելը նորաձև է» համապետական շարժման երկրորդ ռազմավարական պլանը:

Խնդրել եմ նրանց ուսումնասիրել այն, գտնել համագործակցության ընդհանուր եզրեր, որպեսզի փորձենք այս գաղափարի շուրջ մեկտեղել մեր ջանքերը: Մենք խոստացել ենք, որ պետք է հանրայնացնենք շարժման նպատակը, տեսլականը, առաքելությունը և առաջիկա տարիների հստակ պլանը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում