ՆՆարե Ոսկանյան

Արցախի նախագահը շնորհավորել և պարգևներ է հանձնել դատախազության ծառայողներին

Արցախի նախագահը շնորհավորել և պարգևներ է հանձնել դատախազության ծառայողներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգևներ հանձնել և կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են և կլինեն մեր պետականաշինության կարևոր ուղղություններից:

«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջև դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, և դուք այսուհետ ևս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում