ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց

ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

«Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թե՛ թմրամիջոցները տեղափոխելու եղանակը և թե՛ այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։

Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք  ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՔԿ  տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք  են բերելու ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս  իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Ձերբակալված Ա․Գ-ն և Է․Խ-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել են: Իրականացված  խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում