ԷԷմմա Վարդանյան

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել հինգշաբթի․ Թրամփ

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել հինգշաբթի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները կարող են նախնական խաղաղության համաձայնագիր՝ փոխըմբռնման հուշագիր, ստորագրել այս հինգշաբթի կամ ուրբաթ։

«Վաղը, կամ գուցե հաջորդ օրը», - ասել է Թրամփը` Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովից հետո տեղի ունեցած  մամուլի ասուլիսում։ Նախկինում նա ասել էր, որ հուշագիրը կստորագրվի Շվեյցարիայում` ուրբաթ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հուշագիրը կարող են ստորագրել նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը` չնայած ծրագիրը դեռևս վերջնականապես չի մշակվել։

Ավելի վաղ ներկայացվել էր հուշագրի 14 կետը։

Միաժամանակ, թե՛ Թրամփը, թե՛ նրա թիմի անդամները ընդգծում են, որ սա դեռևս միայն հուշագիր է, և դրա դրույթները կիրականացվեն, միայն եթե Իրանը «լավ պահի իրեն»։

Հուշագրում նշվում է, որ կողմերը մտադիր են 60 օրվա ընթացքում համաձայնության գալ վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Փաստաթղթի բովանդակությունը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է վերջին օրերին մամուլում առկա արտահոսքերին. հուշագրում, մասնավորապես, խոսվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցման, ապագայում Թեհրանի դեմ պատժամիջոցների  վերացման և Իրանի վերակառուցման համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամի ստեղծման մասին։

Ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը, ԱՄՆ պաշտոնյաները, լրագրողներին հուշագիրը ներկայացնելուց հետո, կրկին նշել են, որ այն ԱՄՆ-ին ոչնչի չի պարտավորեցնում, և որ դրա դրույթների իրականացումը կախված կլինի Իրանի վարքագծից։

Ավելին` 300 միլիարդ դոլարի հիմնադրամի վերաբերյալ նրանք նշել են, որ ԱՄՆ-ն չի պարտավորվում ներդրում կատարել դրանում. նրանք պարզապես խոստանում են համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ՝ Իրանի վերակառուցման և զարգացման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր մշակելու համար։

Արդյոք ԱՄՆ-ն իրականում Իրանին հասանելիություն կտրամադրի նավթային եկամուտներին և այս ապագա հիմնադրամին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Միայն այն դեպքում, եթե նրանք ամեն ինչ ճիշտ անեն»։

Ավելին, Թրամփը կրկնել է այն, ինչ ասել է տասնյակ անգամներ. որ «կռմբակոծի» Իրանը, եթե երկիրը չհետևի համաձայնագրին։

Ավելի վաղ հրապարակվել էր Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում