Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է. Փաշինյան

Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է. Փաշինյան

Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք: Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ՝ այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի, բան, ո՞նց ենք փակում, ասում ենք՝ նա էլ չկա, նա էլ չկա: Երբ դրոշը մարդիկ դնում են սեղանին, դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը, հետո դժվար է որոշել՝ ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց:

Ղարաբաղի կոնֆլիկտի մասին մենք մեր ճշմարտությունն ունենք, Ադրբեջանն էլ, թե առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց: Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք այդ ճշմարտությանը, և իրենք էլ իրենց ճշմարտությունն ունեն, որ հավատում են: Խաղաղությունը սրա մասին է:

Այո՛, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել Հայաստանի համար, որովհետև, ճիշտ է, 720 հազար քաղաքացի կողմ է խաղաղությանը, բայց հիմա նայում են թվերին, ասում են՝ ո՞նց, մոտ 500 հազար քաղաքացի քվեարկել է նրա օգտին, որ գնում ենք Ղարաբաղը հետ բերենք»,- ասաց նա, ապա խաղաղություն հաստատելու համատեքստում հայտարարելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, եթե հրավեր լինի, գնալու է Բաքու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում