ԱԱննա Զախարյան

Քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր

Քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Այդ համատեքստում ընդգծվել է երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում