ԴԴավիթ Մուրադյան

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ տեսլականը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում