ԿԿարմեն Ղուկասյան

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Այսօր՝ հունիսի 14-ին, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ու սա լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մարդասիրության կաթիլն են նվիրում, կյանքեր փրկում` լուռ, առանց աղմուկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

«Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է:  Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։

 

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին։

 

Քո նվիրած արյունն իրականում կյանքի հույս է

 

• նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ,

 
• վիրահատարանում գտնվող պացիենտի համար,
 
• քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար:
 

Դոնորները ձևավորում են կյանքի մի անտեսանելի շղթա, որն ապահովագրում է մեզ բոլորիս:

 
Ինչպե՞ս կարող ես օգնել հենց այսօր.
 

1. Դարձի՛ր դոնոր. այցելիր արյան հավաքագրման մոտակա կենտրոն:

 
2. Պատմի՛ր ընկերներիդ, որովհետև քո օրինակը կարող է վարակիչ լինել:
 

Այս փոքր քայլով դու կարող ես փրկել կյանքեր:

 
Շնորհակալ ենք, որ կաք»,- ասված է հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում