Արցախյան պատերազմը՝ Լեւոն Աթոյանցի տեսախցիկով

Արցախյան պատերազմը՝ Լեւոն Աթոյանցի տեսախցիկով

1941-ի հունիսյան մի օր ռադիոն հայտնեց՝  Խորհրդային Միությունը միացել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Այդ օրերին Ստալինի հրահանգով Թբիլիսիում խիստ հսկողություն էր սահմանված: Այն ժամանակ դեռ դպրոցական Լեւոն Աթոյանցը չորս ընկերների հետ որոշում է գնալ Բաքու, վերցնել իրենց մյուս ընկերոջն ու մեկնել ֆրոնտ: Բաթումիից երեխաներին հետ են ուղարկում:

Ապագա կինոօպերատորը մի քանի օր վախենում էր տուն գալ: Հայրը, սակայն, հոգու խորքում հպարտանում էր 10 տարեկան որդու խիզախությամբ:

Հայրենական պատերազմի դաշտում Աթոյանցն այդպես էլ չեղավ: Տասնամյակներ անց, սական, հայտնվեց արցախյան ճակատում: Նա երբեք չի մոռանա այն ամենը, ինչ հավերժացրեց ու հանձնեց ժապավենին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում