ՆՆարե Ոսկանյան

Մուշեղ Սաղաթելյանին դատարանն արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով

Մուշեղ Սաղաթելյանին դատարանն արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հանցակազմի բացակայության հիմքով, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին: Նա տևական ժամանակ է՝ գտնվում է կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2008 թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, ապա Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ ունենալու համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում