Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է. վարչապետ

ՄՄարո Թարվերդյան

Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացվում, «Ուժեղ Հայաստան»-ին փորձեցին հանել ընտրապայքարից, վարչապետը պատասխանել է.

«Սրանք գործընթացներ են, որոնք ընթանում են Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն: Ցավոք, շատ փաստեր կան ընտրական կոռուպցիայի մասին, և, իհարկե, ՀՀ պետական մարմինները պետք է արձագանքեն»:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, վստա՞հ եք, որ կհաղթեք, Փաշինյանն ասել է. «Վստահ եմ, որ ժողովուրդը կհաղթի: Սա անձնական հարց չէ: Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում