ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի հրաժարականը

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի հրաժարականը

Washington Post-ը հայտնում է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերին խնդրել է հրաժարական ներկայացնել:  Ըստ լրատվական գործակալությունների՝ նախարարն արդեն դիմումը ներկայացրել է:

Ենթադրվում է, որ պատճառը ԱՄՆ ռազմածովային հատուկ նշանակության ուժերի զինծառայող Էդվարդ Գալահերի գործն է: Նա մեղադրվում է Աֆղանստանում ռազմական հանցագործությունների համար:

Գալահերը մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետություն» խմբավորման գերված զինյալի դիակի մոտ լուսանկարվելու համար, բայց արդարացվել է ծայրահեղականին գնդակահարելու և ռազմական գործողություններին չմասնակցող մարդկանց վրա կրակելու հարցով:

Ըստ Washington Post-ի, Էսփերը Սփենսերին խնդրել է հրաժարական տալ, երբ տեղեկացել է, որ նախարարը Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի առաջարկել է չմիջամտել Գալահերի դեմ գործին՝ երաշխավորելով, որ զինծառայողը կհեռանա՝ պահպանելով զինվորական կոչումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում