Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության տոնի, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականություն ցուցաբերելու համար Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորելով ներկաներին՝ նշել է, որ յուրաքանչյուր պարգև ոչ միայն կատարված աշխատանքի գնահատականն է, այլև ծառայողական պարտականություններն առավել բարձր մակարդակով իրականացնելու պատասխանատվություն։

Նա ընդգծել է, որ ձեռք բերված յուրաքանչյուր հաջողություն թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ յուրաքանչյուր ծառայող իր ներդրումն ունի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։

Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտ է ապահովել արդյունավետ ու համակարգված աշխատանք։

Անդրադառնալով Հանրապետության տոնի խորհրդին՝ Արամ Ղազարյանը նշել է, որ յուրաքանչյուրն իր մասնագիտական գործունեությամբ պետք է նպաստի ավելի անվտանգ և զարգացող պետության կերտմանը։

Փրկարար ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել անփորձանք և արդյունավետ ծառայություն։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում