ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը կմնա Սիրիայում և Իրաքում. Մայք Փենս

ԱՄՆ-ը կմնա Սիրիայում և Իրաքում. Մայք Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել էր Իրաք: Այդ երկիր հասնելուն պես՝ Փենսն այցելել է արևմտյան Ալ-Անբար նահանգում գտնվող  Այն ալ-Ասադ ամերիկյան ավիաբազա, որտեղից մեկնել է, այսպես կոչված, Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ:

Ստացվում է, որ Բաղդադում Իրաքի օրինական կառավարության պաշտոնատարների հետ հանդիպելու փոխարեն՝ Փենսն Էրբիլում տարբեր հանդիպումներ է ունեցել և բանակցություններ վարել իրաքյան Քուրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ: 

«Ամերիկյան ուժերը կմնան Սիրիայում ու Իրաքում, մենք քրդերին երբևէ չենք դավաճանել»,- քրդական Rudaw-ի փոխանցմամբ՝ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը, ինչի առիթով Իրաքի մի շարք քաղաքական գործիչներ Փենսի չհայտարարված այցն ու պահվածքը համարել են իրենց երկրի ինքնիշխանության դեմ ուղղված մեծ անարգանք: 

Փոխանցվում է նաև, որ Իրաքում սկսված խռովությունների թեման Փենսը քննարկել է երկրի  վարչապետի հետ, բայց չի նշվում՝ քննարկումը դեմ առ դե՞մ, թե՞ հեռախոսային է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում