ԳԳոհար Սիմոնյան

Թրամփի վերընտրությունը մղձավանջ կլինի. Սյուզան Ռայս

Թրամփի վերընտրությունը մղձավանջ կլինի. Սյուզան Ռայս

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը 2020 թվականին Դոնալդ Թրամփի վերընտրվելը նախագահի պաշտոնում որակել է իբրև մղձավանջ իր երկրի համար:

«Սյուզան Ռայսն իր նոր գրքում, որ շուտով լույս կտեսնի, 2020 թվականին կայանալիք ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակի հետևանքների մասին գրել է.«Դա այնպիսի քաոսային սցենար կլինի մեր համաշխարհային դիրքի տեսանկյունից, որ դրա մասին մտածել անգամ չեմ ուզում»»,- փոխանցում է Guardian-ը:

Ռայսն ընդգծել է, որ՝ «անգամ եթե Թրամփը պարտություն կրի առաջիկա ընտրություններում, ԱՄՆ-ի համար երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնի իր նախկին դիրքը միջազգային արենայում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում