Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան

ԷԷմմա Վարդանյան

Կան տարբեր կողմեր՝ երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ նախագծի տարբեր դրսևորումների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ի վերջո, մենք ԹՐԻՓՓ ասելով՝ այդպես իներցիայով անընդհատ կամ շարունակաբար մտածում ենք երկաթուղին, բայց չէ որ խոսքը նաև էլեկտրական այդ գծերի մասին է, խողովակների մասին է, կապի և այլն:

Կան տարբեր կողմեր, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել այս կամ այն բաղադրիչի նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով՝ լինի դա շինարարություն ֆիզիկապես, լինի դա ապրանքների մատակարարում (չգիտեմ՝ ռելսերի մատակարարում), լինի դա համակարգչային այդ ծրագրերը, որոնցով պետք է համակարգի կառավարում լինի:

Մենք այդպես նախնական քննարկումներ և մտքերի փոխանակումներ, փոխանակություններ ենք ունեցել մի շարք գործընկերների հետ, բայց չէի ուզի այս պահին որևէ ամփոփում անել և անուններ տալ»,-նշեց նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում