Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները

ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները

2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

««Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։

Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։

Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում