ՄՄարիամ Մխիթարյան

Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ

Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր կլինի 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) «լիովին հակառակը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտի մասին ապագա պայմանավորվածությունը թույլ չի տա երկրին միջուկային զենք ստեղծել: «Թեհրանի հետ այդ գործարքը  կլինի ձախողված ՀՀԳԾ - ի ճիշտ հակառակը, որն Իրանի համար միջուկային զենքի ստեղծման ուղիղ և բաց ճանապարհ էր: Ոչ, ես նման գործարքներ չեմ կնքում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Այս պահին Իրանի միջուկային ծրագրի գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրեր չկան: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրը՝ միջուկային գործարքը, դադարել է գործել 2025 թվականի հոկտեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում