ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը պատրաստ է ընդունել ՎԶԵԲ տարեկան ժողովը. Արմեն Սարգսյան

Հայաստանը պատրաստ է ընդունել ՎԶԵԲ տարեկան ժողովը. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և նշել, որ ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակում մեծաթիվ նախագծեր են իրականացվել էներգետիկայի, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, բնական պաշարների, տրանսպորտի, ֆինանսական ինստիտուտների և այլ ոլորտներում:

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է։ Նա ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը, և արդեն իսկ պատրաստ է համագործակցության նոր ռազմավարությունը: ՎԶԵԲ նախագահը հետաքրքիր է համարել նախագահ Արմեն Սարգսյանի առաջ քաշած՝ «փոքր երկիր, գլոբալ ազգ» կոնցեպցիան։

Նախագահ Արմեն Սարգսյանը վերահաստատել է դեռևս այս տարվա մայիսին Հայաստանի կողմից 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը։
Նախագահն ասել է, որ 2018թ. հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները` ՎԶԵԲ տարեկան ժողովն ամենաբարձր մակարդակով ընդունելու: Փոխվարչապետ Ավինյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը պատրաստակամ է նման կարևորության միջոցառում ընդունել երկրում, ինչը ՎԶԵԲ հետ համագործակցության պատմության մեջ ևս մեկ կարևոր հանգրվան կարող է լինել։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում