ԼԼիլիթ Ասատրյան

Ռուբեն Ռուբինյանը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը

Ռուբեն Ռուբինյանը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և կայունության ապահովման գործում:

ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում