ԷԷմմա Վարդանյան

Զվարթնոց միջազգային օդանավակայանը «Airports Council International World»-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»

Զվարթնոց միջազգային օդանավակայանը «Airports Council International World»-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»

Զվարթնոց միջազգային օդանավակայանն արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» (Airport Customer Experience Accreditation) հեղինակավոր «Airports Council International World» կազմակերպության կողմից։ Այն ավիացիոն ոլորտում միակ հավատարմագրման ծրագիրն է, որն ապահովում է ուղևորների սպասարկման կառավարման 360 աստիճան ամբողջական պատկեր։ Այս մասին հայտնում է օդանավակայանը։

«Ծրագիրն օգնում է օդանավակայաններին բարելավել ուղևորների սպասարկման փորձը՝ գնահատումների, վերապատրաստման և անձնակազմի ներգրավման միջոցով։

Այս ձեռքբերումն արտացոլում է մեր աշխատակիցների նվիրվածությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու ամեն օր բարձրակարգ ուղևորային փորձառություն ապահովելու հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում