«Արարատցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով Դատախազությունը դիմել է Կառավարություն

ԱԱննա Զախարյան

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերված մի շարք խախտումների դեպքի առթիվ:

Դատախազությունը պարզել է, որ թեև մասնավորեցման մրցույթում հաղթել է շվեյցարական ընկերությունը, սակայն Կառավարության 2002 թվականի որոշմամբ բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցվել են բելգիական մի կազմակերպության, որի կառավարիչ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի խնամու եղբայրը: Դատախազությունը հայտնաբերած խախտումներից հետո «Արարատ-ցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով դիմել է Կառավարություն:

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում