Վաղը ԱԱԾ-ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ․ Նիկոլ Փաշինյան

Վաղն Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցելու ակնկալիքով։ Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ փետրվարին Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում։
«Այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,-ասաց Փաշինյանը։
Նշենք՝ Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։









