Սի Ծինփինն ընդունել է Վլադիմիր Պուտինին

ԴԴիանա Գասպարյան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Վլադիմիր Պուտինին։ Չինաստանի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխշահավետության և արդարության վրա։ Սիի խոսքով՝ այդ հարաբերությունները կայունություն և կանխատեսելիություն են բերում աշխարհին, որտեղ ներկայում քաոսային իրավիճակ է։ Նա պատրաստակամություն է հայտնել խորացնել երկկողմ գործակցությունը բոլոր ոլորտներում։

Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ Չինաստանի նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության և պատերազմի կրիտիկական խաչմերուկում։ Սի Ծինփինն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու կարևորությունը։

Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Մոսկվա-Պեկին հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ Չինաստան մեկնած պատվիրակության կազմում են ինչպես կառավարության, այնպես էլ գործարար ոլորտի ներկայացուցիչներ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Պեկին այցի օրակարգային հարցերից ամենակարևորը  տնտեսությունը և էներգետիկան են։

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում