ԴԴավիթ Մուրադյան

Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ոստիկանները բացահայտել են գողությունը

Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ոստիկանները բացահայտել են գողությունը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են մայիսի 19-ին։ Գիշերվա ժամը 3․40-ին Հովսեփյան փողոցի բակերից մեկում նրանք ձերբակալել են Մանանդյան փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդու՝ ձեռքին պայուսակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին գլխին ամրացվող լապտեր ու պղպեղային ցողիչի սրվակ, իսկ պայուսակներում, ըստ նախանական տվյալի, գողոն էր՝ կշեռքներ, լամպեր, գործիքներ, շինարարական և կենցաղային իրեր։

Տղամարդը խոստովանեց, որ վերջին օրերին իրենց փողոցում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ըներության կիսակառույց շինությունից երեք անգամ կատարել է գողություն, հափշտակել անվահեցերով ութ անվադող, գործիքներ, այլ իրեր ու պարագաներ։ 

Ըստ ընկերության մենեջերի՝ պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերով հանդերձ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձերբակալվել ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում