ԴԴավիթ Մուրադյան

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association (FFTA) կազմակերպության «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել միջոցառման համակազմակերպիչ, FFTA-ի Հանրային քաղաքականության և նահանգային գործընկերությունների տնօրեն Տրևա Ջոնսոնի և ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման քարտուղարության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ադմինիստրատոր Քրիս Պատերսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

 

Ընդգծվել է երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, համայնքային և պետական մակարդակներում խնամատարության ինստիտուտի առաջխաղացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել նաև ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը։

 

Կայացած միջոցառման շրջանակում FFTA Հանրային քաղաքականության ինստիտուտը համախմբել է պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և անհատների, ովքեր դիտարկել են խնամատարության ինստիտուտի զարգացման հեռանկարները, սահմանված առաջնահերթություններն ու դրանց գործնական իրականցման հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում