ԴԴավիթ Մուրադյան

Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի վարպետության դասերը։ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի առաջին փուլին մասնակցել են շուրջ 20 կրթական հաստատությունների 67 երիտասարդ երաժիշտներ, որոնցից 32-ը հաղթահարել են մրցութային փուլը և այժմ մասնակցում են երկրորդ փուլի վարպետության դասերին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վարպետության դասերն անցկացնում են Երևանից և Գյումրիից հրավիրված առաջատար մասնագետներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ-մասնագետներ Գևորգ Ավետիսյանը, Տիգրան Ավագյանը, Ավետիք Ղազարյանը, ինչպես նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս-մանկավարժներ Սպարտակ Պետրոսյանը, Լուսինե Ղուկասյանը, Վելիխան Խաչատրյանը, Արման Շաբոյանը և երաժիշտ-մանկավարժ Գագիկ Մխիթարյանը։ Դասերը կտևեն հինգ օր։

Դասընթացներն իրականացվում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և Գյումրու Հայորդյաց տանը՝ նվագախմբի գործունեության հասցեում։

Ծրագրի եզրափակիչ փուլը՝ գալա համերգը, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունիսի 1-ին՝ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Հունիսի 2-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը և դիպլոմների հանձնումը։

Գալա համերգը կկայանա Գյումրու կամերային դահլիճում (հասցե՝ ք. Գյումրի, Շչերբինայի փողոց 3)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում