Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագրի ինստիտուտները

Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագրի ինստիտուտները

Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել երկու նոր ինստիտուտ՝ հետադարձ հիփոթեքը՝ որպես գրավի նոր տեսակ և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագիրը: Նախագծով առաջարկվում է նաև ներդնել իրավունքի նոր տեսակ՝ «ամուսնու բացառիկ սեփականության իրավունք», որը նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կարող է ամրագրվել նաև որպես ամուսնու բացառիկ սեփականությունգ այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կարգավորումը կապահովի կենսապայմանների շարունակականությունը՝ նպաստելով արժանապատիվ ծերությանը: Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը, որպես ամուսնու բացառիկ սեփականություն, նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը: Այսպիսով՝ ընդլայնվում են քաղաքացու՝ սեփական գույքը տնօրինելու իրավասությունները՝ թույլ տալով կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո պահպանել այդ գույքը, բայց միևնույն ժամանակ այն վերածել կապիտալի և ստանալ կայուն եկամուտ:

Նախագծի ընդունման արդյունքում կաճի անշարժ գույքի շուկայի մեջ ներգրավված կապիտալի շրջանառությունը, ինչի շնորհիվ շուկան կդառնա ավելի ակտիվ և կանխատեսելի: Անշարժ գույքի այն հատվածը, որը մինչև հիմա գտնվել է պասիվ սպառողական օգտագործման դաշտում, կդառնա շրջանառվող ֆինանսական  ակտիվ՝ ապահովելով նոր դրամական հոսքեր և եկամտաբերություն: Անշարժ գույքի շուկան կդառնա ավելի բազմաշերտ՝ կձևավորվեն շուկայի նոր մասնակիցներ: Նշվել է, որ հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտների ներդրումը ոչ միայն անշարժ գույքի զարգացման, այլև սոցիալական պետության համար կարևոր քայլ է: Այն միաժամանակ ապահովում է սեփականության իրավունքի լիարժեք իրացումը, ֆինանսական գործիքների ընդլայնումը և քաղաքացիների համար ստեղծում է նոր հնարավորություն՝ իրենց գույքի արժեքը վերածելու կայուն եկամտի:

Նանե Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների, կարգավորումների և սահմանումների վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում