ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին

Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին

Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1lurer.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին:

Նշված համայնքներ, որտեղ քարոզարշավ էր անցկացնում ՔՊ-ն, եկել էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները։

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում